Հումանիտար սկզբունքներ

Մեր աշխատանքը ուղղորդվում է հումանիտար սկզբունքներով, որը տրամադրում է էթիկակական աշխատանքյաին շրջանակ մեր աշխատանքի համար։ Այս սկզբունքները երաշխավորում են, որ մեր միջամտությունը կարիքահեն է, անկողմնակալ և հարգալից բոլոր անձանց արժանապատության և իրավունքների հանդեպ։ 

Մարդասիրություն
Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ կանխելու մարդկային տառապանքը։ Մենք պաշտպանում ենք մարդկային կյանքն ու առողջությունը և ապահովում ենք նրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը։
Չեզոքություն
Հակամարտությունների ժամանակ մենք պահպանում ենք չեզոքությունը և չենք ներգրավվում քաղաքական, ազգային, կրոնական կամ գաղափարական քննարկումներին։
Անկողմնակալություն
Մենք աջակցություն ենք տրամադրում՝ հիմնվելով բացառապես կարիքի վրա՝ առանց խտրականության և առաջնահերթություն ենք տալիս առավել հրատապ դեպքերին։
Անկախություն
Մենք գործում ենք անկախ քաղաքական, տնտեսական, ռազմական կամ այլ ոչ մարդասիրական նպատակներից։

Չափորոշիչներ և երաշխիքներ

Estonian Refugee Council
Վարքագծի կանոնագիրք
Մեր Code of Conduct-ը մեր արժեքների, պարտականությունների և էթիկական պարտավորությունների հստակ արտահայտությունն ։Այն ծառայում է որպես պարտադիր պայմանագիր՝ հաստատելու այդ չափանիշները՝ ինչպես այն համայնքների, որոնց մենք ծառայում ենք, այնպես էլ միմյանց նկատմամբ։ Այն ուղղորդում է բոլոր աշխատակիցների, կամավորների և գործընկերների վարքագիծը, անկախ նրանից, թե որտեղ են նրանք աշխատում։ Յուրաքանչյուր աշխատակից անցնում է Վարքագծի կանոնագրքի վերաբերյալ վերապատրաստում և պարտավոր է ստորագրել այն՝ որպես իր աշխատանքային պայմանագրի մաս։ Մենք պարտավորեցնում ենք մեզ և միմյանց մշտապես պահպանել այս չափանիշները։
Estonian Refugee Council
Հետադարձ կապ և բողոքներ
Մենք գիտակցում ենք, որ չնայած մեր ջանքերին վրիպումներ պատահում են։ Այդ իսկ պատճառով մենք ունենք բողոքների և առաջարկնեի մեխանիզմ։ Այն ապահով է, անանուն և հասանելի խնդիրներ բարձրաձայնելու, պաշտոնական իրավախախտման մասին տեղեկացնելու, տեղեկատվություն փնտրելու կամ առաջարկներ կատարելու աշխատանքի բարելավման վերաբերյալ։ Տրամադրել հետադարձ կապ կամ բողոք ներկայացնել