ERC
Հիմնական կարիքներ
Մենք օգնում ենք ճգնաժամերից տուժած և ամեն ինչ կորցրած անձանց հոգալ առաջին անհրաժեշտության կարիքները։ Մենք օգնում ենք նրանց բավարարել հրատապ կարիքները՝ տրամադրելով կանխիկ աջակցություն, որը հնարավորություն է տալիս մարդկանց արժանապատվորեն ինքնուրույն ընտրել իրենց համար ամենակարևորը, կամ նյութական աջակցություն՝ սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրերի տեսքով։ Այս մոտեցումը օգնում է ընտանիքներին հաղթահարել անհետաձգելի դժվարությունները և կենտրոնանալ իրենց կյանքի վերականգնման վրա։
War-torn house in Ukraine
Կացարան
Աղետներից և ճգնաժամերից հետո շատերը կորցնում են իրենց տները։ Մեր կացարանների տրամադրման ծրագիրը օգնում է մարդկանց վերականգնել անվտանգությունն ու արժանապատվությունը՝ աջակցելով վնասված տների վերանորոգմանը և տրամադրելով ժամանակավոր կացարաններ նրանց, ովքեր ունեն դրա անհապաղ կարիքը:
Winterisation assistance
Ձմեռային աջակցություն
Հակամարտության գոտում ապրելը ցանկացած հանգամանքներում արդեն իսկ մարտահրավերային է, սակայն ձմռանը իրավիճակը կարող է ավել բարդանալ։ Ջերմաստիճանի անկման և եղանակային խիստ պայմաններին մեկտեղ խոցելիությունն ավելի է խորանում։ Մենք աջակցություն ենք տրամադրում գյուղական և քաղաքամերձ բնակավայրերում ապրող մարդկանց՝ օգնելով նրանց բավարարել ձմռան ամիսներին իրենց ջեռուցման կարիքները։
ERC
Առողջապահություն
Ճգնաժամերը հաճախ սահմանափակում կամ ամբողջությամբ խաթարում են հասանելիությունը կենսական նշանակության առողջապահական ծառայություններին՝ մարդկանց թողնելով առանց անհրաժեշտ խնամքի։ Ճգնաժամային իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները, տարեցները և առողջական խնդիրներ ունեցող անձինք և հենց նրանք կարիք ունեն հատուկ առողջապահական աջակցության կարիք։ Մենք աջակցում ենք խոցելի խմբերին՝ բավարարելով նրանց ինչպես անհետաձգելի, այնպես էլ երկարաժամկետ կարիքները՝ կապված հոգեկան կամ ֆիզիկական առողջության վերականգնման, պահպանման կամ բարելավման հետ։
Education
Կրթություն
Զինված հակամարտությունները, բնական աղետները և այլ ճգնաժամերը կարող են առաջացնել զգալի ֆինանսական ծանրաբեռնվածություն՝ ընտանիքների համար դժվարացնելով դպրոցական վճարների և անհրաժեշտ ուսումնական պարագաների ձեռքբերումը։ Մեր կրթական ծրագիրը նպաստում է այս ֆինանսական խոչընդոտների նվազեցմանը՝ ապահովելով երիտասարդների և մեծահասակների կրթության հասանելիությունը ճգնաժամերից տուժած համայնքներում, որտեղ մարդիկ պայքարում են իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։